Thursday, June 13, 2013

Այսօր ես կպատմեմ իմ սիրելի ռոք խմբերի և ասղերի մասին և ամենասկզբում ես կպատմեմ Ջիմի Հեդրիքսի մասին- աշխարհի ամենալավ կիթառահարի:
Ջիմի Հենդրիքս
Ջիմի Հենդրիքսը աշխարհի ամենալավ կիթառահարն էր: Նա առաջինն էր, որ սկսեց նվագել կիթառ ատամներով և նա առաջինն էր ով սկսեց անել վիրտուոզ նվագներ կիթառի վրա: Նա մահացել է 27 տարեկան հասակում, բայց այդ 27 տարվա ընդացքում նա կատարեց հեղափոխություն ռոք երաժշտության մեջ:
Aerosmith
Աեռոսմիթը Ամերիկյան Ծանր ռոք (Hard rock) խումբ է, երբեմն կոչվում է <<The bad boys from Boston>> և <<Ամերիկյան մեծագույն ռոք ն ռոլլ խումբ>> ("America's Greatest Rock and Roll Band."):Նրանց ոճը հիմնված է blues, hard rock pop, heavy metal, rhythm and blues ոճերի վրա: Կիթառահար Ջո Փերրին և բասս կիթառահար Տոմ Համիլթոնը կազմել էին խումբ միասին1970թ. որը կոչվում էր <<Jam Band>>: Նրանք հանդիպեցի Վոկալիստ Սթեվեն Տայլեռին, հարվածային գործիքների վրա նվագող Ջո Քրամերին և կիթառահար Ռեյ Տոբանոյին և կազմեցին Աեռոսմիթ խումբը 1971թ.: 1971թ. Կիթառահար Ռեյ Տոբանոն փոխարինվեց Բրադ Վիթֆորդի հետ:
Նիրվանա
Նիրվանան ամերիկյան ռոք խումբ է որը մասնակցել է քոլեջի ռոք փառատոնին 1988թ.:14 ռոք խմբերից նա զբաղեցրեց 13-րդ տեղը,
բայց հետո Նիրվանան դարձավ շատ հայտնի շատ լավ և սիրված խումբ:
Dream Evil
Dream Evil-ը շվեդական ռոք խումբ է, որը ձևավորվելօ է 1999թ.:Dream Evil-ի ոճը Heavy metal ոճն է և համարյա բոլոր երգերում նրանք երգում են Heavy metal մետալի մասին և եթե դուք հասկանաք թե նրան ք ինչ խոսքեր են ասում երգերի մեջ դուք ամենայն հավանականությամբ կմտածեք որ նրանք գժերի խումբ են:
ՀայկականՌոքխմբերևաստղեր
Այդին Դավուդի
Այդին Դավուդին հայ ռոք երգիչ է որը մասնակցել է Հայստանի ձայնը նախագծին և հասել է մինչր քարորդ եզրափակիչ, և նա դարձավ շատ սիրված Հայաստանի ռոքերների համար: Նա շատ անգամներ երգել է Հայկական <<Նաիրի>> ռոք խմբի հետ: Arm Rock Fest փառատոնի ժամանակ նա ժուրի էր և Arm Rock Fest-ի ժամանակ նա հայտարարեց, որ կազմել է նոր ռոք խումբ որի անունն է <<Arta>>: Նա անում է ամեն ինչ որպեսզի պրոպագանդի ռոք երաժշտությունը Հայաստանում և քանի որ ես էլ եմ անում ամեն ինչ որպեսզի պրոպագանդեմ ռոք երաժշտությունը Հայաստանում ես կարող եմ միայն ասել “իրա ցավը տանեմ”:
Սուրեն Արուստամյան
Սուրեն Արուստամյանը լավագույն Blues կիթառահարն է Հայաստանում: նա մասնակցել է Հայ սուօերստար պրոյեկտին որտեղ նա զբաղեցրել է 3-րդ տեղը: Հիմա Սուրեն Արուստամյանը ունի իր սեփական ռոք խումբը: Նա մասնակցել է մի մրցույտի որը
կազմակերպվել էր Երիկ Կլեպտոնի կողմից և զբաղեցրել է առաջին տեղը այնտեղ:
System of a down
Խումբը կազմվել է 1994թ. Սերժ Թանկյանի, Տարոն Մալակյանի, և Շավո Օդաջյանի կողմից: Սկզբում խումբը կոչվում էր SOIL Սերժը նվագում էր ստեղնաշարային գործիքներ Տարոնը կիթառ, իսկ Շավոն խմբի պրոդյուսրներ: Սկզբում խմբի հարվածային գործիքների վրա նվագողը Անդրանիկ Խաչատրյանն էր: Բայց շուտով վերջինս ստացավ ձեռքի վնավածք և նրան փոխարինելու եկավ Ջոն Դոլմայանը: Այդ ժամանակ անդամները որոշեցին խումբը թարմացնել, Շավոն դարձավ խմբի բասս կիթառահարը իսկ խումբը կոչվեց System of a down: Խումբը ձայնագրեց 5 ալբոմ, և հասավ մեծ հաջողությունների: Այն նկարահանվել է Screamers փաստավավերագրական ֆիլմում որը պատմում էր Ցեղասպանությնան մասին: 2006թ. Խմբի անդամները հայտարարեցին որ ժամանակավորապես դադարեցնում են համատեղ աշխատանքը:2010թ. Խումբը վերամիավորվեց: