Tuesday, January 28, 2014

ԷԿՈԼՈԳԻԱ

      ԷԿՈԼՈԳԻԱ

1.Մենք ապրում ենք Երևան քաղաքում, և չնայած Երևանը հին և գեղեցիկ քաղաք է, ցավոք չի կարելի ասել, որ մենք ապրում ենք բարվոք միջավայրում: Իմ բացասական կարծիքը հիմնված է հետևյալ պաստերի վրա:
A.     Մեր փողոցները մաքուր չեն
B.     Երևանի օդը աղտոտված է (հիմնականում ավտոմեքենաների արտանետումներից)
C.     Երևանի խմելու ջուրը չնայած համեմատաբար ավելի լավ վիճակում է սակայն նույնպես կան խնդիրներ: Բոլորը հիշում են թե ինչպես մի քանի տարի առաջ մարդիկ Արաբկիր և Կենտրոն համայնքներում ստիպված էին խմելու ջուր գնել խանութից:
D.    Կան պռոբլեմներ սնսդամթերքի էկոլոհիապես անվնաս լինելու հետ կապված:
E.      Կան աղբահանության հետ կապված պռոբլեմներ օրինակ մեր շենքից ոչ հեռու գտնվող աղբանոցի կողքով երբեմն անցնել հնարավոր չէ, քանի-որ աղբը չեն տանում մի քանի օր իրար եևից: Աղբանոցի մոտ կան շատ փողոցային շներ և կատուներ որոնք կարող են վարագ տարածել:

2.Շրջակա միջավայրը իհարկե մեծ ազդեցություն ունի մարդկանց վրա, ինչպես ես արդեն նշեցի, կան էկոլոհիական հիմնախնդիրներ Երևանում: Հավանաբար ես չեմ կարող կոնկրետ օրինակ բերել, որ շրջակա միջավայրը հստակ երևացող վնաս հասցրած լինի, որևէ կոնկրետ անձի, բայց ես, օրինակ, լսել եմ որ հիմա շատ զորակոչիկներ, ունեն առողջական պռոբլեմներ (մասնավորապես կան շատ երիտասարդներ, որոնք ունեն, ողնաշարի հետ կապված պռոբլեմներ, տեսողության հետ պռոբլեմներ և ես կարծում եմ որ պատճառը կապված է միջավայրի հետ):

3.Էկոլոգիական խնդիրները լուծելու մեջ շատ կարևոր է հասարակական վերահսկողությունը: Մեր երկրում այդ վերահսկողոթյունը լավը չէ: Բոլոր տեսակի հարցերը լուզվում են պաշտոնյաների կողմից ինքնակամ ձևով: Երբեմն այդ պաշտոնյաները հաշվի են առնում միայն իրենց անձնական շահը: Օրինակ ես լսել եմ, որ աղբի մեքենաները ժամանակին չեն գալիս քանի-որ այդ մեքենաների բենզինը ինչ-որ մեկին պետք է կամ շատերը գիտեն որ մեքենաները չեն անցնում իրական տեղզննում և տեղզննման մասին վկայական ստանում են միայն դրամ վճարելով: Դրա պատճառով շատ ոչ լռիվ սարքին վիճակում գտնվող մեքենաներ արտանետում են անհամեմատ շատ աղտոտիչ գազեր: Եթե հասարակությունը լինի ավելի ակտիվ ապա վերոհիշյալ չարաշահումները կվերացվեն կամ գոնե կսահմանափաքվեն: Հասարական վերահսկողությունը մեծացնեու համար ամենակարևոր բանը այնն է որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցի հասարակական հսկողության կարևորությունը և քայլեր թեռնարկի այդ ուղությամբ:
4.Շրջակա միջավայրը բարելավելու համար ես աշխատում եմ մաքուր պահել ինձ շրջապատող ցանկացած օբյեկտ. Իմ սենյակը, մեր բակը, ես երբեք չեմ նետում փողոցում այլ տանում եմ աղբ արկղ: Եթե մենք գնում ենք հանգստանալու քաղաքից դուրս մենք միշտ հավաքում ենք ոչ միայն մեր խարույքի կամ մեր վրանի շրջակայքը այլ նաև մոտակա ծառերի և թփերի տակ


Էկոհամակարգի կարևորագույն հատկություններն են օրգանական նյութ ստեղծելու էներգիա կապելու  և անջատելու  նյութերի շրջապտույտ իրականացնելու հատկությունը: Էկոհամակարգի կարևորագույն հատկանիշն է նյութ ստեղծելու, անջատելու, նյութերի շրջապտույտ իրականացնելու հատկությունը: Այս հատկությունները կարող ենք համարել բացառիկ երևույթ բնության և գուցե նաև մարդկության գործունեության մեջ, այդ իսկ պատճեռով էլ առանձնացնում են հենց դրանք:
Մեր շրջապատում, անկախ մեր կամից կան և ձևավորվում են էկոհամակարգեր: Չանդրադառնալով դրանցից ոչ այնքան լավ վիճակում գտնվողներին, վերցնենք անտառի օրինակը: Անտառը էկոհամակարգ է, որը կատարում է էկոհամակարգին հատուկ բոլոր գործառությները: Օրինակ՝ լիճը նույնպես էկոհամակարգի մի տեսակ է: Սրանք էկոհամակարգի գործառույթից բացի հանդիսանում են ջրային ռեսուրս, նաև նպաստում մարդկանց հանգստի կազմակերպմանը:
Անդրադառնալով բացասական հետևանքներին դիտարկենք այն էկոհամակարգերը, որտեղ կառուցվում են ատոմակայաններ կամ գործարաններ: Կարիք չկա մի անգամ էլ ասելու, որ միանգամայն բացասական ազդեցություն է տվյալ էկոհամակարգի հետևաբար նաև հարակից շրջաններում ապրող բնակիչների վրա:
Իսկ ֆոսֆորի, ածխածնի, ազոտի հոսքի պակասելու և դրա առաջացրած հետևանքների մասին, ապա միայն կարելի է նշել, որ էկոհամակարգը զգալի վնասներ կկրի իրեն համար պիտանի ցանկացած նյութի նվազումից հետո: Իկս դրա նվազման մեղավորները միայն մարդիկ են:

Ուրեմն՝ եթե մարդը չի կարող բնության վերականգնմանը ապա գոնե պետք է նվազեցնի իր կողմից հասցվող վնասի չափը: Դա, կարծում եմ, կլինի ամենագլխավոր օգնությունը բնությանը, առանձին էկոհամակարգերին:

Thursday, January 16, 2014

Մաղթանք

Ես մաղթում եմ որ այս տարի Հայաստանի բոլոր ակումբները և pub-երը դառնան 0+ ու բոլոր ակումբներում անչափահասներին թույլատրվեր խմիչք,  ու ցանկանում եմ որ քյառթուները գնալով քչանան իսկ ռոքերը ու մետալհեդերը շատանան

Sunday, December 15, 2013

Անդրեա Մանտենյա

Անդրեա Մանտենյա
(1431-1506)
 ներկայացուՎաղ Իտալական Վերածննդի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Անդրեա Մանտենյան ծնվել է Պադովայի մոտ: Փոքր հասակում նա մտավ նշանավոր գեղանկարիչ Սկվարչոնեի արվեստանոց որդեգրված զավակի իրավունքներով: 1448-ին, Անդրեան կատարեց առաջին ինքնուրույն աշ՛խատանքը և դարձավ անկախ նկարիչ: Շուտով մանտենյան ստացավ Պադուայի եկեղեցու երգչախմբի որմնանկարի պատվեր: Այս աշխատանքը, որը շատ կարևոր էր արվեստի զարգացման համար, նկարիչն ավարտեց 1457թ.:

Քրիստոսի համբարձումը


Մանտենյան շատ է շրջագայել, աշխատել է ֆերերում և Հյուսիսային Իտալիայի այլ քաղաքներում: 1460-ին տեղափոխվել Է Մանտուաՙ երկար ժամանակ և մտնում է ծառայության Լյուդովիկո Գոնզագայի մոտ. Չհաշված կարճ ուղեվորությունները ֆլորենցիա և Հռոմ, Մանտենայ մշտապես ապրել է մոնտուայում մինչև իր կյանքի վերջը: Իր կյանքի վերջում նկարիչը զբաղված է իր դիցաբանական թեմաներով մի շարք աշխատանքներով, որ պատվիրել էր Իզաբելլա դ Էսթեն:
Ինչպես շատ այլ արվեստագետներ, նա ևս գտնվում էր Ֆլորենցական դպրոցի ազդեցության տակ: Հստակ տարածական շինությունների պարզ ձևերի որոնումները, որ հատուկ էին ֆիորենտինացիների, դարձան Մանտենյայի վառ ընդգծված բնավորության գծերը: Նա տարվել էր հնությամբ, բայց ոչ թե հունական, այլ Հին Հռոմեական հուշարձաններով, որը կարելի էր տեսնել ամբողջ Իտալիայում՝ Ջրանցույցների կառուցում, կամարների, հնագույն կրկեսի, բազմաթիվ արձանիկների ավերակներ: Նրանք բոլորն էլ առանձնանում էին ձևի հստակությամբ, ինչին արվեստագետը ձգտել է իր աշխատանքում:<<Աղոթք>> փոքրիկ կտավը ապշեցնում է բազմաբովանդակ տարածական կառուցումների պարզությամբ և գեղանկարչական մեկնաբանության բարդությամբ: անկսրում պատկերված է Գեթսեմանի այգի, որտեղ թողնելով ուղեկցող Առաքյալներին, հեռանում է աղոթելու, դիմելով Հայր Աստծուն, <<Իմ հայր: Եթե հնարավոր է, թող այս փորփությունը անցնի ինձնից>>:


Քրիստոսի խաչելությունը



Քրիստոսի աղոթքի համար ծնկի եկած դիրքը նկարի կոմպոզիցիոն կենտրոնն է: Նրա հայացքը ուղղված է երկքին, որտեղ ամորի մեջ տեսանելի են մի խումբ հրեշտակներ: Լեռան ստորոտին քնած Քրիստոսին ուղեկցող Առաքյալները: Պարտեզում տանող ճանապարհին, պատկերված են ավետարանի խոսքերը.

<<Ահա, մոտենում է նա, ով դավաճանում է ինձ>>, և տեսանելի են մի խումբ պահակներ Հուդայի գլխավորությամբ: Պատկերված են բազմաթիվ սիմվոլներ. Անգղով չոր փայտը նախագուշակում է մահը, իսկ կանաչ ճյուղը գուշակում է վերահաս հարությունը, խոնարհ նապաստակները որ նստած են այն ճանապարհին, որով անցնելու են Հիսուսին կալանավորող հռոմեական զինվորները, նախանշում են, որ մարդն անզոր է մահվան դեմ:

Thursday, December 5, 2013

Arik Bambir

ARIK BAMBIR


Today I want to tell you about my best teacher, a good friend, a good man, and a wonderful musician who plays many different instruments. He has been playing in the rock group Bambir since the time when he was nine and at the age of 16 he traveled around the world with the group. He is interested in Armenian folk music and teaches different children how to perform Armenian folk songs. In the TUMO he is a music teacher and he conducts a workshop which is called ““Թմբա-թա” The level of sounds” and in this workshop he tells us about folk music, and how great folk music is. Besides, he talks about a sound and how we can use it. In our workshop we use different sounds for example the sound of iron, and we make music of these sounds.
Arik also plays in different PUBs and in different festivals. He plays folk songs and his own songs. In the Bambir he plays the flute, and I think that he is the best flute player in Armenia. He can make many different sounds on the flute and he does many different tricks on it. Every time I learn more and more from my teacher and he always will be my favorite elder friend.




Monday, September 30, 2013

ANTIRABIZ: The Bambir That fine with us (with lyrics)

ANTIRABIZ: The Bambir That fine with us (with lyrics): That's Fine With Us   by   The Bambir . We have a huge barrel of wine   But not cups, that's fine with us   Every morning ...

Sunday, September 22, 2013

Հարցազրույց Բամբիռ խմբի հետ


Հարցազրույց Բամբիռ խմբի անդամների հետ



Նյութը վերցված է bravo.am-ից


- Ռոքերները բողոքական բնավորություն ունեն ու մշտապես փնտրտուքների մեջ են: Ո՞րն է ձեր բողոքը, եւ ի՞նչ եք փնտրում:

Նարեկ.
 - Արվեստն ինքն իրենով արդեն բողոք է: Կոնկրետ բողոքելու բան չկա, կարող ենք խոսել ու բացահայտել ինչ-որ կոնկրետ խնդիրներ: Ամեն ինչ կախված է երգից: Ապրում ես հասարակության մեջ եւ ինքդ քո հետ ու լիքը խնդիրներ ունես: Իսկ փնտրում ենք… փնտրում ենք հենց էդ պրոցեսը: Պատասխաններ միշտ էլ գտնում ես ու ինչ-որ բաներ հայտնաբերում ես, իսկ փնտրում ենք հենց էդ հայտնաբերելու պրոցեսը: Հենց էդ դինամիկան ա ստեղծում արվեստ:

Արիկ.
 - Ընդհանուր առմամբ խնդիրներն ու երգերը կոնկրետ Հայաստանի կամ փոքր տարածքի վերաբերյալ չեն, այլ համամարդկային են:

Նարեկ.
 - Մարդու ու հասարակության հարաբերություններ, թե ինչպես ա մարդը մեծանում, մտնում հասարակություն ու դառնում ինչ-որ գաղափարի «կոպիա»: Գալիս ու ասում են. դուք ռոք եք նվագում, ու հենց դրանով արդեն մեզ ինչ-որ կերպ որակավորում են: Մենք էլ մեզ զգում ենք ռոքի մեջ: Իսկ վերջում էլ զգում ես, որ ինքդ քեզ կորցնում ես` քեզ որակավորելով ինչ-որ քառակուսիների մեջ: Փնտրելն ու պատասխան տալը արտիստի փիլիսոփայական կողմն ա: Գտնել պատասխաններ ու արժեքավորել դրանք: Փնտրելը հենց էդ էսթետիկան ա ու գեղեցկությունը:
Narek Barseghyan


- Երբ 1992 թ-ին
  կազմվեց ձեր խումբը, 1978 թ.-ից ի վեր արդեն գործում էր «Բամբիռի» հիմնադիր «Բամբիռ 1» ռոք-խումբը, որտեղ, ի դեպ, նվագում է Նարեկ Բարսեղյանի հայրը` Գագիկ «Ջագ» Բարսեղյանը: Չկա՞ր մտավախություն, որ կլինեն համեմատություններ: Ի՞նչ արեցիք, որ առանց նմանվելու շարունակեք մեծ «Բամբիռների» ավանդույթները:

Արման.
 - Սկսեցինք նաեւ իրենց հետ նվագել: :) Նույն խումբն ա, նույն տեղից ենք գալիս: Համեմատության ոչ մի վախ չէր կարող լինել: Նույնիսկ եթե մեզանից առաջ չլիներ մեծ «Բամբիռը», էլի սխալ կլիներ մի բան սկսել` վախենալով համեմատությունից:

Նարեկ.
 – «Բամբիռը» դպրոց ա, որը սկսվել ա 30 տարի առաջ, մենք էլ էդ դպրոցի երեխեքն ենք, որոնք սկսել են նվագել 90-ականներից, ու լինելով էդ դպրոցի մասնիկը` առանձին խումբ ենք ստեղծել ու երբեք չենք էլ մտածել համեմատվելու մասին: Եթե կա թեմա, դու կիթառով էդ թեմայի մասին խոսում ես, էդ ժամանակ չես մտածում` նմանվում ես, թե չէ:

Արման.
 - Կարող ա լինի նաեւ «Բամբիռի» երրորդ սերունդը, ու մեր ծոռները ուզեն շարունակել:
Arman Khocharyan


Արիկ.
 - Բացի ծոռներից, կարող ա ստեղծվի մի խումբ, որ ընդհանրապես ոչ մի բարեկամական կապ չունենա «Բամբիռի» հետ, բայց էլի համարվի այդ դպրոցի սան:

Արման.
 - Մենք չենք էլ մտածել` ինչ դառնանք:

Արիկ.
 - Էդ ինքնըստինքյան ա ստացվել մեզ մոտ: Բոլորս ճիշտ ժամանակին հայտնվել ենք ճիշտ տեղում, ու եղավ էն, ինչ պիտի լիներ:

Նարեկը ավարտել է Երեւանի Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի թատերական ռեժիսուրա, Արմանը` գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրա բաժինը: Վարդանը եւ Արիկը ավարտել են Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի երաժշտական բաժինը, վերջինս երաժիշտ-մանկավարժ է:
Arik Grigoryan


- Ինչո՞վ են օգնում ու խանգարում ձեր մասնագիտությունները խմբի գործունեության ընթացքում:

Նարեկ.
 - Մենք թատրոնում ենք մեծացել, թատրոնի կուլիսներում, ինչ ծնվել եմ, ինձ էնտեղ եմ հիշում: Երբ ինստիտուտ ընդունվելու ժամանակը եկավ, մտածում էի` Կոնսերվատորիա ընդունվել, բայց ավելի հետաքրքիր եղավ, որ ռեժիսորի մասնագիտությունն ընտրեցի, որովհետեւ մի քիչ ուրիշ կողմից ես սկսում նայել: Երաժշտության մեջ ռեժիսուրան օգնում ա, երբեմն խանգարում ա, որովհետեւ վիզուալը` պատկերը, ավելի ա շատանում երաժշտությունը կառուցելու մեջ: Արիկ. - Նարեկը շատ ա խոսում փորձերի ժամանակ :)

- Մեծ «Բամբիռի» երգերի հեղինակը Ջագն է: Ո՞վ է գրում ձեր երգերը, եւ ի՞նչն է ոգեշնչում ձեզ:

Նարեկ.
 - Մեր երգերը մենք ենք գրում` Արիկն ու ես: Ով երաժշտությունն ա գրում, նա էլ պիտի գրի բառերը: :) Ամեն երգ մի ձեւի ա գրվում: Երգը կարող ա ծնվի մի թեմայից, մի զգացողությունից, վիզուալ մի բան տեսնելուց: Կարա գրվի մի ֆիլմ նայելուց, գիրք կարդալուց: Մեր երաժշտության վրա կարող ա ազդեցություն ունենալ վերջին նայած նկարը, էն ամենը, ինչով ապրում ու շնչում ես, որտեղ որ լինում ես, ում հետ շփվում ես: Ամեն ինչ իրար հետ փոխկապակցված ա:
Narek


Արիկ.
 - Կարող ա լինի մի թեմա, որ տանջում ա քեզ, որի մասին միշտ մտածում ես, ու հետո մի օր ամփոփում ես իրան ու դարձնում ես երգ: Մի քանի երգ իմ կինն ա գրել, ինքը մասնագիտությամբ ֆոտոլրագրող ա, բայց իրա մոտ ստացվում ա գրել, ես հավանում եմ իրա գրածները:

Արման.
 - Մենք էլ, մենք էլ ենք հավանում :):

Արիկ.
 - Հետո խմբի երաժշտության մեջ շատ մեծ դեր ունի ձայնը: Եթե ես ունեմ երգ, մտնում եմ ստուդիա, ու «sound ինժեներ»-ը ձայնագրում ա էդ երգը, բայց ինքը չունի բավարար գիտելիք, որ կարողանա ձայնագրի նենց, ոնց պետք ա, երգը փչանում ա: Պետք ա համ ճաշակ, համ գիտելիք:

Նարեկ.
 - Ասենք էդ նույնն ա, որ սիմֆոնիկում երաժշտական մասը գրված ա ջութակի համար, բայց ջութակի փոխարեն նվագի շեփորը:

Արման.
 - Բայց ավելի վատ կլինի, եթե նվագի տրոմբոնը:) :

Արիկ.
 - Կարող ա նույն Մայլս Դեւիսը նվագեր երեւանյան ակումբներից մեկում, ձայնը վատ լիներ, ու ձայնի պատճառով մարդիկ ասեին` « էս ինչ ա»: Բայց նույն համերգը լիներ Փարիզում, ու մարդիկ հիացած մնային:
Arik


- Կա՞ ինչ որ մեկը, ում ցույց եք տալիս գրված երգերը, եւ նա հավանություն
  էտալիս:

Նարեկ.
 - Հատուկ միություն կա :):

Արիկ.
 - Ես ցույց եմ տալիս երգը Նարեկին կամ Արմանին, Նարեկն էլ ինձ, կամ Արմանին: Սկզբից անհատական աշխատանք ա, սուբյեկտիվ, քո մեջ, քո սենյակում նստած, հետո նստում ենք միասին, ու արդեն վերածվում ա խմբային աշխատանքի: Էն, ինչ դուք տեսնում եք բեմի վրա, արդեն խմբային աշխատանքի արդյունքն ա:

- Իսկ պատահե՞լ է, որ գրեք մի երգ, ու այն հավանության չարժանանա մեծ «Բամբիռ»-ների կողմից:

Նարեկ.
 – Ընդհանրապես, մեկս մյուսի ստեղծագործական կյանքին չենք խառնվում, եթե իրար հետ չենք նվագում: Եթե իրար հետ ենք նվագում, ու ես պիտի ինչ-որ թեմա նվագեմ, ես կարող եմ իմն առաջարկել: Բայց նման բան երբեք չի եղել, մանկապարտեզ չի :):
Narek


Արման.
 - Շատ-շատ, երբ արդեն շատ երկար ենք փորձ անում, Ջագը կարող ա ասի` «պաուզա տվեք, շունչ քաշենք», կամ «էս իիիի՞նչ դեպրեսիվ երգ եք գրել» :):

(Այդ պահին տղաները կարծես տեղափոխվեցին փորձի վայր, ու մենք էլ նրանց հետ հայտնվեցինք այնտեղ, ու նույնիսկ
  շնիկըԼիլյանով բացառապես ֆրանսերեն էր հասկանում,նույնպես ոգեւորվեց :):

- Ձեր երգացանկում ներառում եւ կատարում եք նաեւ ձեր սիրելի խմբերի` “The Beatles”, “Jethro Tull”-ի երգերը: Ժամանակի ընթացքում ի՞նչ խմբեր ու կատարողներ են ավելացել:
 

Արման.
 - Հիմա արդեն էդքան չենք ներառում: Պատահում ա, ասենք, Ջոն Լենոնի ծնունդն ու մահվան օրերն ենք նշում, “Beatles”-ից cover-ներ ենք անում: Սկզբում, որ նոր էինք սկսել, Jimmi Hendrix, Led Zeppelin էինք նվագում:
Arik & Arman


Արիկ.
 - Բայց հիմա արդեն էդքան ժամանակ չկա: Էս 1-2 տարվա մեջ կան խմբեր, որ առաջ չկային, հիմա կան, ու մենք հավանում ենք:

Նարեկ.
 – Հետո, գիտես, եթե երաժիշտ ես, արդեն ուրիշ ձեւի ես լսում: Այսինքն, մեզ մոտ արդեն էդ սիստեմը չի` խումբ, ֆաներ: Եթե մտնում ես երաժշտության մեջ, սահմանները կորցնում ես: Դու նայում ես կոնկրետ ստեղծագործությունով, այսինքն` ինքդ քո մեջ ուրիշ ձեւ ես գնահատում: Ներկա դրությամբ շատ մեծ գործ ա արվում, օրինակ, «World Music» կոչվածում շատ ավելի հետաքրքիր ու կրեատիվ բաներ են տեղի ունենում:

Արիկ.
 - Երաժիշտը ու երաժշտասերը տարբեր հասկացություններ են: Երգ գրողն ու երգ լսողը տարբեր մարդիկ են: Շատ մարդիկ մտածում են` ես լավ երգեր եմ լսում, լավ ճաշակ ունեմ: Բայց դա չի նշանակում, որ ինքը կարա երգեր գրի: Իրան ուղղակի լավ ճաշակ ա տրված, ու վերջ:

(Վերջապես զրույցին միացավ հարվածային գործիքներ նվագող Վարդանը :):
Vardan Paremuzyan


Վարդան.
 - Էդ մելոմաններն են, իրանք մենակ լսում են:

Արիկ.
 - Բայց իրանք շատ կարեւոր մասնիկ են, այսպես կոչված, «կրիտիկ»-ներն են:

Նարեկ.
 - Մեր տարածաշրջանի մինուսներից մեկն էն ա, որ չկան լավ քննադատներ: Որովհետեւ, եթե տեսնում ես մի լավ բան ու ճիշտ ես դա մեկնաբանում, ինքը ավելի ա սկսում զարգանալ, դրանից հետեւություններ ես անում:

(Զրույցին միացավ նաեւ խմբի մենեջեր Գոհարը):

Գոհար.
 - Նարեկ ջան, լավ ու վատ քննադատների խնդիրը չէ, ընդհանրապես, տեսաբաններ չկան: Ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ տեսաբանների, որոնք ակտիվ են, պարբերաբար հոդվածներ են գրում: Նրանք պիտի լինեն, որ հասկանաս` ով է լավը, ով` վատը: Նրանք իրականում շատ մեծ եղանակ են ստեղծում ցանկացած բնագավառում:

Արման.
 - Լավ քննադատը երկու տող գրում ա, միլիոնով ավելի շատ ալբոմ ա վաճառվում:

Նարեկ.
 - Իսկ մենք հիմա աֆրիկյան երաժշտություն ենք լսում: Շատ լավ երգեր են :):

Արիկ.
 - Լավ, հետաքրքիր նոր խմբեր կան, օրինակ` “Tool”-ը:

Վարդան.
 - Ի՞նչ նոր, “Tool”-ն արդեն 20 տարվա խումբ ա:

(Ու սկսեց “Tool” խմբի մասին 7 րոպեանոց թեժ քննարկումը :))
Bambir


- Ի՞նչ է տեղի ունենում բեմ դուրս գալուց առաջ:

Նարեկ.
 - Ես, օրինակ, համերգից առաջ պիտի անջատվեմ, հանգստանամ: Ինչքան հնարավոր է` շարժումներս մինիմալի հասցնեմ: Մի 20 րոպե չշարժվեմ, քթով շնչեմ:

Արիկ. - Ես դասավանդում եմ երաժշտական դպրոցում, ու կան էրեխեք, որ բեմ դուրս գալուց առաջ անհանգստանում են: Էդ նշանակում ա, որ իրանք դեռ պատրաստ չեն համերգին, հոգեպես կենտրոնացած չեն համերգը նվագելու համար, դեռ ժամանակ ա պետք, որ հասնեն մի վիճակի համ տեխնիկապես, համ հոգեպես, որ չմտածեն` «կսխալվեմ, թե չէ»: Այսինքն, երբ հասնում ես որոշակի պրոֆեսիոնալ վիճակի, բեմ դուրս գալուց առաջ արդեն լրիվ ուրիշ բաների մասին ես մտածում:

Նարեկ.
 - Անհանգստությունը միշտ էլ կա, ու դա ամենալավ բանն ա: Օրինակ, համերգների մեջ ամենաշատը հենց էդ վերջին 5 րոպեն եմ սիրում, մինչեւ համերգի սկիզբը, որովհետեւ էդ ժամանակ ադրենալինդ խփում ա, արյունդ մաքրվում ա: Իսկ բեմում արդեն մի տեսակ շոկային վիճակ ա:

- Իսկ պատահե՞լ է, որ այդ շոկային վիճակից բեմում կիթառ ջարդեք:

Նարեկ.
 - Կիթառ ջարդվել ա, բայց ես չեմ ջարդել: Կիթառ ջարդելու մշակույթը էպոխայի դերն էր, արդեն «lօud music» էին նվագում, գոռում էին կիթառի հետ, դա էլ էր քիչ, ու կիթառը ջարդում էին:

Արիկ.
 - Օրինակ, “Yardbirds” խմբից Ջեֆ Բեքը արդեն վերջին շրջագայությունների ընթացքում որոշ կոնֆլիկտներ ուներ Ջիմի Փեյջի հետ, լիդերային հարցեր կային, երկուսն էլ դեմք են: Շրջագայության կեսից Ջեֆը ջարդում ա կիթառը, ու վերջ` գնում ա խմբից: Շոուի համար չի անում:

Նարեկ.
 - Սկզբում էդ «rock`n roll»-ի հոգին էր, բայց մահացավ Ջիմ Մորիսոնով, Ջիմմի Հենդրիքսով փակվեց էպոխան, ու դարձավ «sex, drugs & rock`n roll», վերածվեց շոուի: Դու հանրահայտ ես, քեզ սիրում են աղջիկները, ու դու վաճառում ես միլիոն հատ ձայնասկավառակ:

Արիկ.
 - Ինձ թվում ա` երաժիշտը չպետք ա ջարդի իրա գործիքը: Պատկերացնու՞մ եք` երաժիշտը վերցնի ու շոուի համար ջարդի իրա շերամը :): Ինձ թվում ա, եթե ես մի օր ուզենամ իմ ֆլեյտան ջարդեմ, էդ կնշանակի, որ ֆլեյտա հասկացությունն իմ կյանքից կվերանա:

Նարեկ.
 - Երբ Ջիմմի Հենդրիքսը վառում ա իրա կիթառը, դու տեսնում ես, որ էդ շոու չի, դրանում Հենդրիքսի ամբողջ կարեւորությունն ա: Ինքը համարվում ա էպոխայի “sound”, ու կիթառը վառելով` ինքը վիզուալացնում ա էդ “sound”-ը, որն իր հերթին արդեն նաեւ հին հեթանոսական ավանդույթ ա:

- Խոսեցինք Ջեֆ Բեքի ու Ջիմի Փեյջի կոնֆլիկտների մասին: Ձեզ մոտ ի՞նչ կոնֆլիկտներ են լինում:
 

Նարեկ.
 - Ցանկացած ստեղծագործություն ունի երկու կողմ, որ իրար կպնում ա, կոնֆլիկտ ա առաջացնում, զարգանում ա, գալիս ա ֆինալը ու երգը վերջանում ա: Նույնն էլ աշխատանքային հարաբերություններում ա: Ամեն կոնֆլիկտ ագրեսիա չի: Կոնֆլիկտը հենց երաժշտական գործիքների համակցության մեջ ա: Երաժշտությունից զգում ես կոնֆլիկտը: Մենք միասին ապրում ենք որպես 4 երաժիշտ, մտածող մարդ: Երգ գրելուց ինչ-որ մեկը միտք ա ասում, ու ամեն մեկս ունենում ենք մեր տարբերակը, բայց ընդունում ու հասկանում ենք իրար:

Վարդան.
 - Մենք պարապ չենք, կոնֆլիկտների ժամանակ չունենք, լիքը գործ ունենք անելու :):

Արիկ.
 - Անկախ քեզնից կոնֆլիկտներ չես որոնում, եթե ուզենաս, իհարկե, կստեղծես: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք գնալու, ապուշություն կլինի մեր կողմից ճանապարհի կեսից ետ կանգնել: Բոլորս էլ ընկերներ ենք, բայց անհատներ ենք, լինում ա, որ տեսնում ես` դիմացինդ քո նման չի մտածում, բայց քանի որ չես ուզում կոնֆլիկտ լինի, էլ չես էլ խոսում դրա մասին:
Bambir


- Վարդանը խմբին է միացել 2007-ին` Աշոտի փոխարեն: Ո՞րն էր Աշոտի` խմբից դուրս գալու պատճառը:

Նարեկ.
 - Մեր երաժշտական ու մարդկային մոտեցումները տարբեր էին: Երկու դեպքում էլ համամիտ չէինք իրար հետ: Մենք իրան շատ սիրում ու հարգում ենք, բայց իրար հետ չէր «գնում»: Բայց նորմալ ենք բաժանվել: Խմբի համար կար փորձարկումների, փնտրտուքների փուլ, իսկ հիմա արդեն մտել ենք խաղի մեջ:

- Բոլորը բողոքում են Հայաստանում ռոքի վիճակից, բայց մանավանդ վերջերս այն իրադարձություններով լի էր: Ականատես եղանք արտասահմանյան կատարողների ելույթներին, նաեւ շարժ նկատվեց տեղական խմբերի մոտ: Ո՞ր տեղական խումբը կառանձնացնեք:
 

Նարեկ.
 – Նախեւառաջ, ասեմ, որ ես չեմ ընդունում, երբ ռոքը կոնկրետացնում են որեւէ տարածաշրջանի հետ: Ես նույնիսկ չեմ հասկանում, երբ ասում են «ամերիկյան» կամ «բրիտանական» ռոք: Որովհետեւ, օրինակ, ինչից որ սկսել ա երգել «The Who» խումբը, նկատի չի ունեցել Բրիտանիան կամ Ամերիկան: Միտքը բոլորիս միացնելն ա: «Rock`n roll»-n առաջին երեւույթն էր, որ Ամերիկայում միացրեց սեւերին ու սպիտակներին, նրանք սկսեցին իրար հետ համերգ գնալ: “The Beatles”-ի էմբլեմների վրա տեսնում ենք «սեր» բառը: Այսինքն, աշխարհը մեկը դարձավ: Առավելագույնս կարելի ա ասել ռեգիոնալ ռոք: Ես շատ սուբյեկտիվ եմ, ես ստեղծագործող մարդ եմ, չեմ կարող կոնկրետ անուններ նշել:

- Վերջերս հանդիպեցի Նարեկին Ջոն Մաքլաֆլինի համերգին: Էլ ու՞մ համերգների եք ներկա գտնվել:
 

Արման.
 - Ամերիկայում Կարլ Փալմերի համերգին գնացինք, բայց, ճիշտն ասած, կեսից դուրս եկանք:

Նարեկ.
 - Համերգներ լսել չեմ սիրում: Մտնում եմ դահլիճ ու հինգ րոպեն արդեն հերիք ա, որ հասկանամ` ինչ ա տեղի ունենում: Երեք անգամ “Jethro Tull”-ի համերգին եմ գնացել, երեք անգամ էլ կեսից դուրս եմ եկել: Որովհետեւ արդեն էնքան գիտես: Ես որպես երաժիշտ եմ համերգ գնում, ոչ թե որպես երկրպագու:

Արիկ.
 - Ես ավելի շատ գերադասում եմ անծանոթ խմբերի համերգներին գնալ: Օրինակ, շատ եմ ուզում ներկա գտնվել Աֆրիկայում մի քանի փառատոնների:

- Խումբը ունի 2 ալբոմ` 2005-ին թողարկված “BBR”-ը, որը Լոս Անջելեսում “Armenian Music Awards»-ի շրջանակներում լավագույնն է ճանաչվել, եւ երկրորդը` 2006-ի “Black Album”-ը: Ե՞րբ կլսենք նոր ձայնասկավառակը:

Նարեկ.
 - Պատրաստվում ենք նոր ձայնասկավառակ թողարկել այս տարի: Ձայնագրվում ենք արտասահմանում, ստեղ չկա ձայնագրման էսթետիկա: Բոլորը միանման են ձայնագրում: Նույնիսկ եթե ձայնը քեզնով անես, միեւնույն ա, վերջնական “mixing”-ը էլի միանման ա ստացվում: Ամենավատ բանը սիրողական մակարդակն ա, երբ ասում են` “ես սիրում եմ երաժշտություն, դրա համար ես երաժիշտ եմ”:

- Այդ նույն պատճառո՞վ են տեսահոլովակները քիչ: Ձայնասկավառակի հետ սպասե՞նք նոր տեսահոլովակների:
 

Նարեկ.
 - Ժամանակները մի քիչ փոխվել են: Ժամանակին էն, ինչ անում էինք, կապ չուներ մեր հեռուստատեսության հետ: Մենք նվագում ենք ակումբներում, իսկ այնտեղ մեզ լսող մարդը հեռուստացույց չի միացնում:

Արման.
 - Արդեն նկարահանում ենք նոր տեսահոլովակ` “That`s fine with us” երգի հիման վրա: Գոհար. - Մոսկվայի շրջագայություններից հետո, հուսով եմ, կհասցնենք երկու տեսահոլովակ ներկայացնել` հայերեն եւ անգլերեն: Իսկ անգլերենը առանձին թեմա է, հայտարարվել է նոր “EuroVoice” կոչվող մրցույթ, որը Եվրոպային ներկայացնում է խոստումնալից արտիստներՄրցույթին մասնակցում են 38 երկրների ներկայացուցիչներ:Առաջին փուլում ինտերնետային քվեարկությունն էրորտեղ մեր ներկայացրած That`s fine with us երգը հաղթեցեւ անցանք երկրորդ փուլ: Երկրորդ փուլը հեռուստատեսային շոու է, որը տեղի կունենա Հունաստանում սեպտեմբերին: Մրցույթը կցուցադրվի եվրոպական երկրների եւ ռուսական հեռուստաալիքներով: Բանակցություններ են գնում, թե որ ալիքը կհեռարձակի մրցույթը Հայաստանում: Այս փուլում լավագույն երգը որոշվում է ժյուրիի անդամների եւ SMS-հաղորդագրությունների միջոցով: Առաջին տեղում է Կիպրոսի ներկայացուցիչը, իսկ մենք երկրորդն ենք:

Արման.
 - Բայց եթե երկրորդից նայեք, մենք առաջինն ենք :):