Անդրեա Մանտենյա
(1431-1506)
ներկայացուՎաղ Իտալական Վերածննդի կարևորագույն ներկայացուցիչներից
մեկը՝ Անդրեա Մանտենյան ծնվել է Պադովայի մոտ: Փոքր հասակում նա մտավ նշանավոր գեղանկարիչ
Սկվարչոնեի արվեստանոց որդեգրված զավակի իրավունքներով: 1448-ին, Անդրեան կատարեց առաջին
ինքնուրույն աշ՛խատանքը և դարձավ անկախ նկարիչ: Շուտով մանտենյան ստացավ Պադուայի եկեղեցու
երգչախմբի որմնանկարի պատվեր: Այս աշխատանքը, որը շատ կարևոր էր արվեստի զարգացման
համար, նկարիչն ավարտեց 1457թ.:
Մանտենյան
շատ է շրջագայել, աշխատել է ֆերերում և Հյուսիսային Իտալիայի այլ քաղաքներում:
1460-ին տեղափոխվել Է Մանտուաՙ երկար ժամանակ և մտնում է ծառայության Լյուդովիկո Գոնզագայի
մոտ. Չհաշված կարճ ուղեվորությունները ֆլորենցիա և Հռոմ, Մանտենայ մշտապես ապրել է
մոնտուայում մինչև իր կյանքի վերջը: Իր կյանքի վերջում նկարիչը զբաղված է իր դիցաբանական
թեմաներով մի շարք աշխատանքներով, որ պատվիրել էր Իզաբելլա դ Էսթեն:
Ինչպես շատ
այլ արվեստագետներ, նա ևս գտնվում էր Ֆլորենցական դպրոցի ազդեցության տակ: Հստակ տարածական
շինությունների պարզ ձևերի որոնումները, որ հատուկ էին ֆիորենտինացիների, դարձան Մանտենյայի
վառ ընդգծված բնավորության գծերը: Նա տարվել էր հնությամբ, բայց ոչ թե հունական, այլ
Հին Հռոմեական հուշարձաններով, որը կարելի էր տեսնել ամբողջ Իտալիայում՝ Ջրանցույցների
կառուցում, կամարների, հնագույն կրկեսի, բազմաթիվ արձանիկների ավերակներ: Նրանք բոլորն
էլ առանձնանում էին ձևի հստակությամբ, ինչին արվեստագետը ձգտել է իր աշխատանքում:<<Աղոթք>>
փոքրիկ կտավը ապշեցնում է բազմաբովանդակ տարածական կառուցումների պարզությամբ և գեղանկարչական
մեկնաբանության բարդությամբ: անկսրում պատկերված է Գեթսեմանի այգի, որտեղ թողնելով
ուղեկցող Առաքյալներին, հեռանում է աղոթելու, դիմելով Հայր Աստծուն, <<Իմ հայր:
Եթե հնարավոր է, թող այս փորփությունը անցնի ինձնից>>:
Քրիստոսի աղոթքի
համար ծնկի եկած դիրքը նկարի կոմպոզիցիոն կենտրոնն է: Նրա հայացքը ուղղված է երկքին,
որտեղ ամորի մեջ տեսանելի են մի խումբ հրեշտակներ: Լեռան ստորոտին քնած Քրիստոսին ուղեկցող
Առաքյալները: Պարտեզում տանող ճանապարհին, պատկերված են ավետարանի խոսքերը.
<<Ահա, մոտենում
է նա, ով դավաճանում է ինձ>>, և տեսանելի են մի խումբ պահակներ Հուդայի գլխավորությամբ:
Պատկերված են բազմաթիվ սիմվոլներ. Անգղով չոր փայտը նախագուշակում է մահը, իսկ կանաչ
ճյուղը գուշակում է վերահաս հարությունը, խոնարհ նապաստակները որ նստած են այն ճանապարհին,
որով անցնելու են Հիսուսին կալանավորող հռոմեական զինվորները, նախանշում են, որ մարդն
անզոր է մահվան դեմ:
No comments:
Post a Comment